Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը ստեղծվել է 1971 թ-ին: Այն գտնվում է Նոր-Նորքի IV զանգվածի Գուլիքեխվյան 6 հասցեում: Այն պատկանում է Նոր-Նորքի վարչական շրջանին:
Չնայած դպրոցը դեռ երաժշտական է, սակայն այստեղ գործում են հետևյալ բաժինները`
- Կերպարվեստ
- Պար
- Դաշնամուր
- Լարային
- Հարվածային
- Փողային
- Ժող.գործիքներ
- Վոկալ
- Կիթառ
- Ընդհանուր գեղագիտական զարգացում
Տարբեր տարիների դպրոցը տարբեր բաժիններով մասնակցել է միջազգային մրցույթ-փառատոների և ունեցել է մեծ հաջողություններ: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնից ունենք II, III կարգի մի քանի դիպլոմներ, նաև դիպլոմ ՙԲեմական հմայք՚ անվանակարգում:
Այս տարի նույնպես 12 աշակերտներ մասնակցում են այդ միջազգային մրցույթ-փառտոնին:
Դպրոցն ունի երգչախումբ, որն իր ուրույն տեղն ու դերն ունի դպրոցի երաժշտական կյանքում: Մեծ հաջողությամբ մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների:
Ակնհայտ է նաև կերպարվեստի բաժնի հաջողությունները: Անցյալ տարի մեր սաների աշխատանքները մտան Երևան քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն հնգյակի մեջ:
Դպրոցում տիրում է բուռն ստեղծագործական մթնոլորտ և սովորում են մոտ 400 աշակերտներ: