Միջոցառումներ

img02

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդես, ուր այցելեցին նաև մեր դպրոցի նկարչության բաժնի /դաս. Ա.Առաքելյան/ սաները: Թանգարանում ներկայացված են իրանական դեկորատիվ-կիրառական արվեստի տպավորիչ նմուշներ: Հայ-Իրանական հարաբերությունների ամրապնդման գործում մշակույթը կարևոր կամուջ է: Հատկապես կարևոր է երկու բարեկամ երկրների մշակութային շփման իրականացումը երիտասարդ սերնդի միջոցով, որը պիտի ճանաչի և շարունակի միջպետական բազմակողմանի կապերի զարգացումը:


Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում մարտի 18-ին կայացավ ,,Մեր նվիրումը հավերժ մայրությանը,, խորագրով ցուցահանդեսը /դասատու՝ Լիլիթ Մարգարյան/ ուր ներկայացված են հայ մայրերին նվիրված բազմապիսի ծաղկեփնջեր՝ պատկերված գեղանկարչության հիմնական օրենքների համաձայն: ,,Ծաղկեփնջերը,, միաժամանակ կրում են երեխաների անհատական երևակայության ու ճաշակի կնիքը: Ինչպես նկատել է մեծն Մարտիրոս Սարյանը, նկարված ծաղիկները երբեք չեն թառամում, ուստի այս գեղեցիկ ցուցահանդեսը արժանի նվեր է արարչագործության հրաշքը շարունակող մայրությանը:


Շարունակվում են տոնական միջոցառումները՝ նվիրված գարնանային ամենավառ ու գեղեցիկ տոնին՝ կանանց միամսյակին: Այս անգամ դպրոցի համերգասրահը ողողվել էր երգչախմբի /խմբավար՝ Հասմիկ Ջուլֆալակյան/ սաների գեղեցիկ և քաղցրահնչյուն երգերով: Նրանք շնորհավորեցին կանաց և աղջիկներին: Միջոցառմանը մասնակցեցին նաև կերպարվեստի բաժնի /դասատու՝ Ալվարդ Առաքելյան/ սաները իրենց թեմատիկ աշխատանքներով, որոնք յուրօրինակ տրամադրություն և գարնանային շունչ էին հաղորդել դահլիճին:

 


 

Կանանց միջազգային օրվա ՝ մարտի 8-ի առթիվ տեղի ունեցավ տոնական համերգ՝ դպրոցի վոկալ բաժնի /դասատուներ՝ Հ. Ջուլֆալակյան, Ա. Բալոյան, Ի. Մանուկյան/ աշակերտների մասնակցությամբ: Նրանք իրենց գեղեցիկ, ջերմ ու հուզական կատարումներով գարնանային բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Այս հաջողված համերգը շնորհակալության ու մեծարումի մի քայլ էր՝ նվիրված սիրելի մայրերին, քույրերին՝ իրենց անսահման մեծ հոգու և ծով բարության դիմաց:


 

Փետրվարի 17-ին լրացավ մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկի՝ Արմեն Գևորգյանի 50 ամյակը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում նրան քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և նորանոր մրցանակներ: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արմեն Գևորգյանի մասնագիտական և մարդկային որակները թույլ են տվել նրան հանձինս իր սաների հասնել մեծ հաջողությունների: Այդ են փաստում Արմեն Գևորգյանի թվով 17 մրցանակները: Հանրապետության մասշտաբով փառատոնների մասնակցած՝ Արմեն Գևորգյանի ամենատարբեր այդ թվում նաև միջազգային փառատոններից բերած բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի մի առանձին պահոց կարելի է ստեղծել: Սա ևս հիմք է տալիս վստահորեն պնդելու, որ ի դեմս Արմեն Գևորգյանի գործ ունենք մեր իրականության մեջ ամենաբարեխիղճ ու արհեսավարժ Ուսուցիչներից մեկի հետ:


 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր՝ հրավիրված երգիչ-երգչուհիների, պարային, գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:
Ուշագրավ ելույթներով Հայոց բանակի տոնը շնորհավորեցին սիրված կատարողներ Սոնա Շահգելդյանը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Գևորգյանը, Տաթև Ենգիբարյանը, Անուշիկ Հակոբյանը, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների համույթը, Տորք Անգեղ մարզադպրոցի Էմբոլադա պարային համույթը, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի «Վահագն» դհոլահարների անսամբլը և Ավան վարչական շրջանի «Վերադարձ» երգի-պարի համույթը: Տոնական ծրագիրը վարեց Թեհմինա Հայրապետյանը:
Համերգային ծրագրի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրվեցին Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանը, Հայաստանի հանրապետության զինված ուժերի ենթասպաների դպրոցի պետ Վահան Արսենյանը, Նոր Նորքի զինվորական կոմիսար Աշոտ Հակոբջանյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի լավագույն կուրսանտներն ու աշխատակիցները:
Արդյունավետ համագործակցության համար ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանի պատվոգրով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

12642890_924083834335353_5421211336058866514_n


Դեկտեմբերի 27-ին, մեր երաժշտական դպրոցում տեղի ունեցավ այս տարվա վերջին տոնական համերգը… ))) Համերգին մասնակցում էին դաշնամուրային բաժնի 1-5-րդ դասարանի աշակերտներն, ովքեր փայլուն կատարեցին իրենց հանձնարարված ստեղծագործությունները… :)))
Համերգը կազմակերպեց և վարեց դաշնամուրային բաժնի վարիչ Ն. Դանիելյանը…


Դեկտեմբերի 26-ին, մեր սիրելի դպրոցում կրկին տիրում էր տոնական տրամադրություն…..
Շարունակվում էր ամանորյա տոնական համերգների շարքը….))) Իսկ այսօր հերթը դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգինն էր, որտեղ մասնակցում էին դաշնամուրային, լարային, փողային, ժող. գործիքների և վոկալ բաժինների աշակերտները, որոնք ինչպես միշտ փայլուն ներկայացան դպրոցի տնօրինությանը, աշխատակազմին, հյուրերին և ծնողներին….
Իդեպ՝ հունվարի 1-ից դպրոցում գործելու է նաև քանոնի բաժին, որը դասավանդելու է Աստղիկ Սնեցունցը….:)))
Համերգը վարեց Ս. Հովհաննիսյանը


 

Դեկտեմբերի 24-ին, Nor Norq-ի Ս. Ասլամազյանի անվ. թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հերթական ամանորյա տոնական հաշվետու համերգն, այս անգամ արդեն լարային համույթի և բաժնի աշակերտների մասնակցությամբ…. Համերգին ներկայացվեցին տարբեր ստեղծագործոթյուններ թե՛ սկսնակների և թե՛ ավարտական դասարանների աշակերտների կողմից…. :))))) Դահլիճում ներկաներն ինչպես միշտ ծափահարություններով ողջունեցին երեխաներին և ապահովեցին դահլիճում տիրող բարձր տրամադրությունը… :)))) Համերգը կազմակերպեց լարային բաժնի վարիչ Ծ. Մեհրաբյանը…


 

Դեկտեմբերի 18-ին, մեր երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ընդհանուր զարգացման բաժնի հաշվետու տարեվերջյան համերգը… Մի փոքրիկ համերգի ընթացքում շատ ու շատ գեղեցիկ կատարումներ հնչեցին ու հաճելի պահեր պարգևեցին դահլիճում ներկա գտնվողներին… համերգին մասնակցեց նաև նկարչության դասարանը (դաս. Ա. Առաքելյան)… )))
Համերգը կազմակերպեց և վարեց ընդհանուր զարգացման բաժնի վարիչ Ս. Հովհաննիսյանը…


 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ, ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԻՎ ՄԵԿ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ՝ ՓՈՔՐԵՐԻ ԵՒ ՄԵԾԵՐԻ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ: ՀԱՄԵՐԳԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԲՈԼՈՐԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ: ԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՅԱՑԱԾ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԽՄԲԱՎԱՐ ՀԱՍՄԻԿ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ: ՍՊԱՍԵՆՔ ՀԱՋՈՐԴ ՀԱՄԵՐԳԻՆ «SMILE» ԶՄԱՅԼԻԿ

1111